Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն նաև ամսական կտրվածքով

Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն նաև ամսական կտրվածքով
06.03.2019 | 14:10

Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Աժ-ն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 2:

Դիտվել է՝ 5150

Մեկնաբանություններ